HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք և բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հաղորդակցության հետ կապերի բաժինը։

Ռենտգեն զննում իրականացնելու ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորապես՝ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հանգստյան խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել են 3,5 կգ ընդհանուր քաշով դեղորայք, «Iphone 11 PRO» բջջային 4 հեռախոս և 10 ականջակալ: 

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter