Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։
Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համակարգային գործընկերության ձևավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն և ստուգում, նախագծերի ապահովագրական և վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի և վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում:
Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ ձևաչափերի ձևակերպմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել