HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն

«էրեբունի» ԲԿ է դիմել 33-ամյա կին՝ նշելով, որ ավելի քան 3 տարի ունի ցավ կրծքավանդակում, քաշի անկում, սրտխառնոց, սնվելու ընթացքում դժվարություններ:

Բժշկական կենտորոնի տարածած հաղորդագրության համաձայն անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ կերակրափողի ախալազիա:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը որոշել է կատարել պերօրալ միէկտոմիա՝ էնդոսկոպիկ եղանակով: Կերակրափողի էնդոսկոպիկ պերօրալ միէկտոմիան ախալազիայի բուժման ամենաժամանակակից եւ նորագույն մեթոդ է: Այս մեթոդով վիրահատություններն արդեն 3 տարի է «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում էին Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովի հետ: Սակայն այս անգամ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանն այս վիրահատությունը կատարել է միայնակ, առանց ռուսաստանցի գործընկերոջ:

Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների, հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության 3-րդ օրը:

Ախալազիան կերակրափողի հազվադեպ հանդիպող հիվանդություն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, որը թեեւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն էականորեն վատթարացնում է կյանքի որակը: Սպազմի հետեւանքով առաջանում է կերակրի ընդունման անհնարինություն, ուժեղ սրտխառնոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter