HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը պատժել է «TikTok» հավելվածի սեփականատիրոջը՝ սոցիալիստական արժեքներից շեղվելու համար

Չինաստանի կիբերտարածության հանձնաժողովը պատժել է «Xigua» տեսածառայությանը՝ «գռեհիկ բովանդակության» համար։ Վերջինս պատկանում է «ByteDance» ընկերությանը, որը «TikTok» հավելվածի սեփականատերն է։ Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում կատարելով չինական պետական գերատեսչության հայտարարությանը։

Չինաստանի կիբերտարածության հանձնաժողովը սանկցիաների է ենթարկել նաև բոլոր այն ընկերությունների հավելվածներին, որտեղ ներդրումներ է կատարել չինական «Tencent» հոլդինգը։ Խոսքը գնում է նաև հեռարձակման «Huya» և «DouYu» ծառայություններին։ «Bloomberg» գործակալությունը նշում է, որ ծառայությունները, մասնավորապես, պարտավորվել են դադարեցնել նոր օգտատերերի գրանցումը։

Չինական պետական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերը նշված ծառայությունները «հեռանում են սոցիալիստական արժեքներից» և «փչացնում են հանրային մթնոլորտը»՝ հեռարձակելով «ճղճիմ պարեր և գռեհիկ կատակներ»։

«Bloomberg»-ը նաև հայտնում է, որ «Huya» և «DouYu» ծառայությունները հայտնել են, որ հունիսի 23-ից «սառեցրել են թարմացումները»՝ չմեկնաբանելով սանկցիաների վերաբերյալ հաղորդագրությունը։ Որևէ մեկնաբանություն չի տարածել նաև «ByteDance» ընկերությունը։

Լուսանկարը՝  REUTERS/Dado Ruvic/Illustration

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter