HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը սպառնացել է 10 տարով ազատազրկել այն անձանց, որոնք կփորձեն վնաս հասցնել հուշարձաններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ պետական իշխանության մարմիններին թույլատրել է ձերբակալել բոլոր նրանց, որոնք վնասում են հուշարձանները և դաշնային մյուս սեփականությունը։ Նա հանձնարարել է իրավախախտներին պատժել մինչև 10 տարի ժամկետով։

Թրամփը նշել է, որ որոշումն արդեն իսկ ուժի մեջ է մտել։ Նրա խոսքերով՝ հրամանագիրը նոր կանոններին տևել է նաև հետադարձ ուժի իրավունք։ 

ԱՄՆ-ում և այլ երկրներւոմ, ռասիզմի և ոստիկանական բռնության դեմ մղվող բողոքի ցույցերի ֆոնին, տապալվել կամ վանդալության զոհ են դարձել ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի և ստրկատիրության ու գաղութացման հետ կապ ունեցած պատմական գործիչների հուշարձանները։

Հունիսին Նյու Յորքում գտնվող Բնության պատմության ամերիկյան թանգարանը որոշել է ապամոնտաժել ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտիի արձանը, որը պատկերված է աֆրիկացու և բնիկ ամերիկացու կողքին։ Դոնալդ Թրամփը թանգարանին կոչ է արել չեղարկել արձանի ապամոնտաժումը։

Լուսանկարը՝ Andrew Harnik / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter