HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը

Հունիսի 23-ի երեկոյան Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների նոր խումբ ռեանիմատոլոգ Լորան Փափազյանի գլխավորությամբ։ Նրանք աջակցելու  են հայ բժիշկներին Covid-19-ի դեմ պայքարում, իրենց լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու Հայաստանում համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

Խումբը ղեկավարում է Ֆրանսիայում հայտնի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն է, Մարսելի բժշկական համալսարանի պրոֆեսոր և բժշկության ոլորտում առաջատար գիտնական։ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկ Լորան Փափազյանն առաջամարտիկներից է, և մեծ ներդրում է ունեցել համավարակի դեմ պայքարում հաղթանակ գրանցելու ռազմավարության ուրվագծման մեջ։

Պրոֆեսոր Փափազյանի համոզմամբ այն տարածաշրջանները կան երկրները, որոնք արդեն մոտ են ճգնաժամը հաղթահարելուն՝ պարտավոր են շղթայական եղանակով իրենց փորձը փոխանցել ճգնաժամում գտնվող երկրներին։

Սա ֆրանսիացի բժիշկների արդեն երկրորդ խումբն է, որ ժամանում է Հայաստան՝ օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին Covid-19-ի դեմ պայքարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter