HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն

Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող։ 

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ 

Տարեկան 30 ուսանող հնարավորություն է ունենալու սովորել Մեդիա Գործարանում։ Ուսանողներին հատկացվելու է նորագույն սարքավորումներ (տեսախցիկ, համակարգիչ, հեռախոս, լույսեր, ձայնագրման սարքեր, մոնտաժի ծրագրեր)՝ ուսումնասիրվող նյութի պրակտիկ կիրառությունն ապահովելու համար։

Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։ Նրանք բոլորն ընտրվելու են մի քանի փուլից բաղկացած բաց մրցույթով։

Հետք Մեդիա Գործարանում դասավանդվելու են հետևյալ առարկաները

  • հետաքննական լրագրություն,
  • փաստերի ստուգում,
  • տվյալների լրագրություն,
  • տվյալների վիզուալացում,
  • ֆոտո լրագրություն,
  • վիդեո լրագրություն,
  • անիմացիա,
  • մոբայլ լրագրություն,
  • էթիկա և մեդիա օրենսդրություն,
  • անգլերեն լրագրողների համար։

Դասապրոցեսը տևելու է մեկ ակադեմիական տարի՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս)։ Դասընթացները տեղի են ունենալու  յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ երկու հերթափոխով՝ 10:00-14:00-ը (15 հոգի) և 13:00-17:00-ը (15 հոգի)։

Ամեն օր դասավանդվելու է չորս առարկա՝ տեսական և գործնական մասերով։ Ուրբաթ օրերը ուսանողները հանդիպելու են դասախոսին՝ անհատական հանձնարարությունները քննարկելու և աջակցություն ստանալու նպատակով։ Անհատական հանձնարարությունները հիմնականում լինելու են գործնական բնույթի։ 

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակի նախնական տարբերակը

Armenian.png (204 KB)

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`

  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • գործող լրագրողները, ովքեր աշխատում են որևէ լրատվամիջոցում,
  • ֆրիլանս լրագրողները,    
  • մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։ 

Անհրաժեշտ պայմանները՝

  • համոզված լինել, որ կարող եք ժամանակ հատկացնել դասերին ներկա լինելուն և հանձնարարությունները կատարելուն,
  • գնահատել կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
  • լինել ճկուն՝ նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրություն՝

  • նախնական դիմում-հայտերի ընտրություն,
  • հարցազրույց,
  • փոքր գործնական հանձնարարություն՝ անհրաժեշտության դեպքում,
  • վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15, 2020

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։

Մեկնաբանություններ (1)

Սեդա Ազատյան
Շատ եմ ուզում սովորել, կատարելագործվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter