HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լոռի Բերդ համայնքի ղեկավարը դատական հայց է ներկայացրել Լոռու մարզպետի դեմ

Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը դատական հայց է նեկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դեմ՝ իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 13.01.2020թ. թիվ 19-Ա որոշումով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին տուգանել էր նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի` 150 000 դրամի չափով: Ըստ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին մարզպետի վերը նշված որոշման՝ Արայիկ Ներսիսյանը չի կանխել համայնքի տարածքում հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը:

Բացի այդ, մարզպետը պարտավորեցրել էր, որ Լոռի Բերդի համայնքապետը մեկամսյա ժամկետում վերացնի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտագության տեսչության» կողմից կազմված նշված խախտումները։

Համայնքի ղեկավարն էլ դիմել է վարչական դատարան, որտեղ երրորդ անձ է ներգրավվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որի կազմած ակտն էլ հիմք է հանդիսացել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter