HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն եվրոյով

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը՝ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո: Այս մասին հաղորդում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն մ3-ի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ 

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին,  կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325 հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter