HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջին ընթերցմամբ հաստատվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատակիցների աշխատավարձի չափը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմին:

Փաթեթով հստակեցվում է գլխավոր դատախազության կազմում գործելիք ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրմամբ զբաղվող վարչության աշխատակիցների վարձատրության չափերը:

Առաջարկվում է այդ վարչության պետի աշխատավարձի գործակիցը սահմանել 10, ըստ այդմ՝ աշխատավարձը կլինի 661 հազար դրամ` հարկերը ներառյալ: Նույն վարչության պետի տեղակալի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9.50, աշխատավարձը կկազմի 628 հազար դրամ:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter