HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակարգ դրության հաստատումից հետո պատգամավորների աշխատավարձերից անհարգելի բացակայությունների համար պահումներ են արվել

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատգամավորների բացակայությունները հարգելի են համարվում բացակայած պատգամավորների ներկայացրած և ԱԺ նախագահի հաստատած դիմումների հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանից ստացված մեր գրավոր հարցման պատասխանից:

Մենք հետաքրքրվել էինք, թե ԱԺ աշխատակազմն ինչ չափորոշիչների հիման վրա է այս պայմաններում բացակայությունները հարգելի համարում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չափորոշիչները տարբեր են, օրինակ` ուղեկցող խրոնիկ հիվանդությունների մասին գրավոր տեղեկանքը:

ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են նաև, որ պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարվել են նաև արտակարգ դրության հաստատումից հետո` հերթական, արտահերթ ու հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայությունների համար:

Հիշեցնենք, որ մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են դրել նախագիծ, որը հնարավորություն է ընձեռում պատգամավորներին քվեարկության մասին գրավոր տեղեկացնել, եթե վերջիններս ճանաչվել են ժամանակավոր անաշխատունակ:

Առայժմ հայտնի է երեք պատգամավորի կորոնավիրուսի թեստի դրական արդյունքների մասին, կան նաև ինքնամեկուսացած պատգամավորներ:

Լուսանկարում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter