
Դարանակալած ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին
Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները եկան թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնեցին հենց համալիրի տանիքի վրա։
Ըստ հաղորդագրության՝ Երևանում բնակվող երիտասարդներին բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։
Մեկնաբանել