Երկու երիտասարդ կասկածվում է Սոտքի հանքախորշից հանքանյութ գողանալու մեջ
Մարտի 14-ին' ժամը 03.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 և 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ' 40 կգ ընդհանուր կշռով:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել