HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Ի հայտ են եկել փորձագետներ, որոնք իրենց ելույթներով սկսել են վտանգել երկրի անվտանգությունը»

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարման նախագիծը: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ափսոսանք հայտնեց, որ նիստին ներկա չէ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:  Քոչարյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող կառավարության թվացյալ անհաջողություններին, որոնց մասին բարձրաձայնում էր խորհրդարանական երկրորդ ուժը` պահանջելով Կառավարության հրաժարականը:

«Այս քննարկումների արդյունքում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավասու անձանց հետ քննարկում էի` սով լինելու է, թե՞ չէ: Վերջին շրջանում սկսեցին հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ, առաջին մեծ բայղուշությունն արեց համազգային փեսան (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին-հեղ.), երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին ու բանակի վերջին ձեռքբերումներին»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` ի հայտ են եկել փորձագետներ, որոնք իրենց ելույթներով սկսել են վտանգել երկրի անվտանգությունը:

«Հասանք այն աստիճանի, որ պատերազմող  երկի հակառակորդին հուշեցինք, որ կարող են սկսել հարձակումներ: Ուզում եմ մեր այս ընկերներին հիշեցնել` դուք, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց այդ պատերազմում արդեն պարտվել եք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

 Ըստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` պաշտպանության նախարարությունը քանակական ու որակական չափանիշներով ոչ միայն իր առջեւ դրած խնդիրները լուծել է, այլ ավելին` ունենք ձեռքբերումներ: Քոչարյանի խոսքով` այդ ձեռքբերումները նկատել է նաև հակառակորդ երկրի պաշտպանության նախարարը:

Անդրանիկ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականի համաձայն` անվտանգության ամբողջ համակարգում կան ձեռքբերումներ:

Քոչարյանն անդրադարձավ նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքին` ասելով, որ զեկույցը սեպտեմբերին կուղարկեն ԱԺ նախագահին, ապա կորոշեն, թե ինչպես հանրությանը ներկայացնել դրա փակ և բաց մասերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter