
Նորից վկայակոչվում է «բացառիկ գերակա հանրային շահը»
Նալբանդյան 106/1 հասցեում քանդված մանկապարտեզի տարածքում ընթացող աշխատանքների առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն, որով հայտնում է.
«Նշված քանդման աշխատանքների թույլտվության համար հիմք է հանդիսացել «Հասարակության և պետական կարիքների համար՝ սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 09.09.2010թ. հ. 1258–Ն՝ «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման համաձայն 21.10.2010թ. Երևանի քաղաքապետի և «Ավագշին» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագրի բաղադրիչ մաս հանդիսացող բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու չափորոշիչները հաստատող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախնական առաջարկը, ՍՊԸ–ի տնօրենի հայտը և հայտին կից ներկայացված քանդման աշխատանքների նախագիծը»։
Մեկնաբանել