HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վերաբաշխում պետբյուջեում՝ ճանապարհների վերանորոգման համար

Կառավարությունն այսօր՝ հունսիսի 25-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ։ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ:

Ընդունված որոշմամբ նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ ճանապարհներից` Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար, և 434 մլն 645 հազար դրամ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կապիտալ ծախսերի համար կառավարության հատկացրած 22 մլրդ դրամ ծախսերից զատ այսօրվա դրությամբ կունենանք շուրջ 31 մլրդ հաստատված ծախս, որը կենթադրի նախարարության կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter