HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կօտարի Նորքի այգիներ հասցեում գտնվող տարածքի շենք-շինությունները և հողամասը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևանի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով  շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84 հա մակերեսով հողամասը կօտարվի մրցույթով։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում։

Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը կսահամանվի գնահատված արժեքի 100 %-ի չափով, այն է՝ 1 մլրդ 333 մլն 763 հազար 159 դրամ։

Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքը բաղկացած է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններից և հողամասից, փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։

Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ սա էլ, ըստ էության, հակաճգնաժամային գործողությունների շարքում է։

«Երրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է, ընդ որում՝ ծրագրով, որպեսզի երաշխավորված լինենք, որ այդտեղ նախապես հայտնի, կառավարության հավանությանը արժանացած ներդրումներ են իրականացվելու։ Սրանով մենք նպատակ ունենք խթանելու ներդրումները Հայաստանի Հանրապետությունում։ Այս դեպքում խոսքը Նորքի այգիներ կոչվող տարածքի մասին է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter