
Կորոնավիրուսի 3 նոր դեպք Արցախում
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտար համայնքում: Եվս 2 նոր դեպք է հաստատվել Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:
Այսպիսով, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:
Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել