HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի բալոնը պայթել է. գազալցակայանի աշխատակիցը վնասվածքներ է ստացել

Մարտի 14-ին' ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Արթուր Դալալյանը՝ հայտնելով, որ ինքը գազալցակայանում լիցքավորող է աշխատում և վնասվածքներն ստացել է գազի բալոնի պայթյունի հետևանքով:

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով Արթուր Դալալյանը ստացել է վնասվածքներ:

Ոստիկանությունը հայտնում է, որ նախապատրաստվում են նյութեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter