
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուք գրառմամբ հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստի արդյունքը դրական է:
Հիշեցնենք, որ նա արդեն չորրորդ պատգամավորն է, ում թեստի արդյունքը դրական է: Ավելի վաղ այդ մասին գրել էին ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ապա Քրիստինե Պողոսյանն էր ասել: Գևորգ Գորգիսյանը հայտնել էր, որ ինքնամեկուսացել է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ խմբակցությունում կան մեկուսացած պատգամավորներ, որոնք սպասում են իրենց թեստի պատասխանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել