HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Նման կանխատեսում է անում Արատակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:  

Երևան քաղաքի հունիսի  26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան`                    37.10C (1985 թ.)

  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                         11.20C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                    24.20C 

 

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter