HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ժառանգության անվանի պրոֆեսիոնալ Հերբ Ստովելը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի քարտուղարությունից և ԻԿՕՄՕՍ/Կանադայից վաղ առավոտյան տեղեկացրել են, որ մահացել է մշակութային ժառանգության անվանի և ճանաչված պրոֆեսիոնալ Հերբ Ստովելը: Հիշատակի խոսքում ասվում է. «Հերբ Ստովելը բացառիկ գործընկեր էր և ժառանգության պահպանության ու վերականգնման բնագավառում մտքի ու գործողությունների հավաստի աղբյուր, բնագավառ, որին կապված էր խորապես»:

1990-1993թթ. լինելով միջազգային ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր քարտուղարը և ԻԿՕՄՕՍ/Կանադայի նախագահը, այնուհետև ղեկավարելով ԻԿԿՌՕՄ-ի ժառանգության բաժանմունքը՝ նա մեծապես նպաստել է միջազգային ԻԿՕՄՕՍ-ի տևական բարեփոխումների առաջընթացին. Մասնավորապես՝ անգնահատելի են նրա ջանքերը ԻԿՕՄՕՍ-ՅՈՒՆԵՍԿՕ-ԻԿԿՌՕՄ գործընկերության և որպես Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի խորհրդակցական մարմին՝ ԻԿՕՄՕՍ-ի մանդատի կայացման ուղղությամբ:

«Ժառանգության իսկության գնահատման, հասարակության համար ժառանգության արժեքների ըմբռնման, կրթության միջոցով ժառանգության պահպանության նկատմամբ պատասխանատվության դաստիարակման շուրջ նրա խորհրդածությունները նման են կտակի, որը մշտապես ոգեշնչող է»,- ասված է ԻԿՕՄՕՍ/Կանադայի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հերբ Ստովելը ժառանգության պահպանության և վերականգնման բնագավառի կարևորագույն ուղեցույցներից մեկի՝ 1994թ. ճապոնական Նարա քաղաքում ընդունված «Նարայի փաստաթղթի» հեղինակներից էր: Նրա գործունեությունը բարձր է գնահատվել ինչպես իր հայրենիքում՝ Կանադայում («Ժակ Դալիբար» շքանշան), այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում:

2006թ. նա արժանացել է Լիտվայի Նախագահի հատուկ մրցանակին՝ Վիլնյուս քաղաքի պատմական ժառանգության պահպանության ծրագրին ցուցաբերած մեծ աջակցության համար: 2011թ. նոյեմբերին Հերբ Ստովելը արժանացել է ԻԿԿՌՕՄ-ի մրցանակին, որը 1979 թվականից տրվում է 2 տարին մեկ պարբերականությամբ՝ ժառանգության բնագավառում ունեցած մեծ ավանդի և
ԻԿԿՌՕՄ-ի գաղափարների տարածման համար:

Ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ միջազգային հանդիպումներում Հերբ Ստովելը մշտապես հետաքրքրված էր հայկական ժառանգությամբ, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ/Կանադայի իր գործընկերների հետ միասին 2008թ. Քվեբեկում ընդունված Ջուղայի պատմական գերեզմանատան ավերումը դատապարտող բանաձևի ընդունման ջատագովներից էր:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter