HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսօր՝ հունիսի 25-ին, հրավիրել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության ռազմավարությունը:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter