HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կարպատներում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում զոհվել է 3 մարդ

Կարպատներում տեղի ունեցած ջրհեղեղը կարող է դառնալ անկախ Ուկրաինայի պատմության երեք ամենախոշոր ջրհեղեղներից մեկը, որոնցից երկուսը տեղի են ունեցել 1998 և 2008 թվականներին։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Ջրհեղեղի արդյունքում Իվանո-Ֆրանկովսկի մարզում զոհվել է 3 մարդ։ Նույն մարզում մասամբ ջրածածկ են եղել ավելի քան 200 բնակավայրեր, որոնցից 29-ը կտրվել են արտաքին աշխարհից։ Արհավիրքի դեմ պայքարում իշխանությունները ներգրավել են շուրջ 1500 ոստիկանների, փրկարարների և ազգային գվարդիականների։ Լեռնային Կրիվորովնյա գյուղում փլուզվել է Չյոռնի Չերեմոշ գետի վրա կառուցված կամուրջը։

Իվանո-Ֆրանկսովսկի մարզում տուժել է մինչև 5000 տուն և կառույց, տարհանվել է 800 մարդ։ Տարհանվածների թվում են նաև Հալիչ քաղաքի շրջանային հիվանդանոցի պացիենտները։ Հիվանդանոցում բուժում էին ստանում նաև կորոնավիրուսով հիվանդներ։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների հարցերով Ուկրաինայի պետական ծառայությունը, ջրհեղեղի արդյունքում տուժել է 110 կիլոմետր ավտոճանապարհ, 1850 մետր մերձափնյա ամրացումներ և 90 կամուրջներ։ Հալիչում դադարեցվել է Դնեստր գետի վրա կառուցված կամրջով ավտոմոբիլային երթևեկությունը։ Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքերով՝ իրավիճակը կրիտիկական է։ «Փաստացի, այս ջրհեղեղը գերազանցում է 2008 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի մասշտաբները»,- նշել է Շմիգալը։ Տուժած շրջաններում կազմակերպվել է հումանիտար բեռների առաքում, մասնավորապես, ջրի, հացի, սննդամթերքի և դեղամիջոցների։ 

Զուգահեռաբար փորձագետները և բնապահպանները հարց են տալիս, թե արդյոք այս կործանիչ ջրհեղեղը կապված չէ անտառային տնտեսությունների և անօրինական ծառահատումների հետ։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Կարպատների բնապահպանության ինստիտուտի գիտաշխատող Օքսանա Մարիսկևիչի կարծիքով՝ անտառն այս ջրհեղեղի պատճառներից միայն մեկն է, և ոչ միակը։ «Ջրհեղեղը ոչ մեկ չէր կարող չեղարկել, սակայն դրա հետևանքները կարող էին ավելի մեղմ լինել։ Օրինակ, եթե գոնե մասամբ գործեին գետերի ավազաների պահպանության պետական ծրագրերը, որոնք ընդունվել են 2008 թվականի ջրհեղեղից հետո, այսպիսի պատկեր մենք չէինք ունենա»,- նշել է Մարիսկևիչը։

Ուկրաինացի բնապահպանները նշում են, որ ջրհեղեղի առաջին պատճառը կլիմայական փոփոխություններն են։ «Վերջին երեք տարիները եղել են երաշտային։ Ձմռանը և գարնան սկզբին տեղումները քիչ էին։ Իսկ մի քանի օր տեղացած անձրևը հավասարազոր էր տեղումների ամսական նորմային»,- նշել է բնապահպան Անատոլի Պավելկոն։

Լուսանկարը՝ Ուկրաինայի փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter