HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում ապաստան հայցողների թիվը 2019 թվականին կրկին աճել է

Եվրոպայում, միգրացիոն ճգնաժամի մեկնարկից ի վեր, ապաստան հայցողների թիվը կրկին աճել է։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով Ապաստան հայցողներին աջակցության ցուցաբերման եվրոպական բյուրոյի 2019 թվականի տարեկան զեկույցին, որը հրապարակվել է հունիսի 25-ին։ Եվրոպայում, ներառյալ ԵՄ անդամ 27 երկրները, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը, 2019 թվականին ստացել են ապաստան ստանալու 738 425 դիմում, որը 11 %-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։ «dpa» գործակալությունը նշում է, որ  2015 թվականին ապաստան ստանալու դիմումների թիվը եղել է մոտ 1,4 միլիոն։

8-րդ տարին անընդմեջ Գերմանիան դառնում է պոտենցիալ փախստականների հիմնական նպատակակետը։ 2019 թվականին Գերմանիայում ապաստան ստանալու համար տրվել է 165 615 դիմում, ինչը կազմում է Եվրոպայում ապաստան ստանալու դիմումների ավելի քան 22 %-ը։ Ընդ որում, այս ցուցանիշը շուրջ 10 %-ով ավելի պակաս է, քան նախորդ տարի։ 

Փախստականների թվի աճի պատճառների թվում EASO-ն առանձնացնում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում իրավիճակի վատթարացումը։ Օրինակ, 2019 թվականին Վենեսուելայից, որտեղ քաղաքական և տնտեսական ծանր ճգնաժամ է, կրկնապատկվել է ստացված դիմումների թիվը, ի համեմատություն նախորդ տարվա։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Հարավային և Լատինական Ամերիկայի երկրների բնակիչների մեծ մասը ԵՄ երկրներ այցելելու համար վիզայի կարիք չունեն և դիմում են Իսպանիայում ապաստան ստանալու համար։

Լուսանկարը՝ REUTERS/Fabrizio Bensch

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter