HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձավ հանրակրթության ոլորտի խնդիրներին, հեռավար կրթությանը, ուսուցիչների ատեստավորմանը

«Այսօր e-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը, որն ամփոփում է հիմնական փոփոխությունների օրակարգը, որը բերել են դաշտ»,- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հրավիրված հանրակրթության ոլորտի հարցերի վերաբերյալ քննարկմանը նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ նախատեսվում է քննարկել շրջանավարտի 12-ամյա կրթությունից հետո ստացած վերջնարդյունքները, ուսուցման կազմակերպման պրոցեսը։ Փորձում են գնալ ինտեգրման ուսուցման, հասկանալ ինչ խնդիրներ են համատեղ լուծում տարբեր առարկաները, որից հետո կլինի առարկաների բովանդակային քննարկումներ։ Փոխնախարարը կարեւորեց առարկաների միջեւ կապ ստեղծելը, որպեսզի նույն շրջանում ուսուցանվող առարկաների բովանդակությունը միմյանց համապատասխան լինի։

Փոխնախարարը հավելեց, որ նախագծային ուսուցումը եւ չափորոշիչների կիրառումը հնարավորինս պարտադիր են դառնալու, իսկ գնահատականների վերաբերյալ ասաց, որ փորձում են քանակական գնահատում իրականացնել։ Առաջինն այն կկիրառվի տարրական դասարաններում, այնուհետեւ աստիճանաբար կգնան դեպի միավորային գնահատումը։

Անդրեասյանը կարեւորեց, որ առաջարկվող փոփոխություններից օգուտ քաղեն ոչ միայն աշակերտները, այլեւ ուսուցիչները եւ ծնողները։

Նշեց, որ առաջ են քաշում նրանց խրախուսելու մեթոդներ, որոնցից մեկն էլ կամավոր ատեստավորումն է։ Այն ուսուցչին հնարավորություն կտա մասնագիտական զարգացում ունենալ, ինչպես նաեւ կլինի աշխատավարձի բարձրացում։

Տնօրենների ընտրության գործընթացի վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն պետք է վերանայել, եւ որպեսզի այդ գործընթացում կարեւորվի ծնողի դերը։ Ինչպես նաեւ պետք է վերաիմաստավորել դպրոցական խորհուրդների աշխատանքը, որպեսզի խորհրդի անդամները ներգրավվեն դպրոցի ռազմավարության մշակման, ֆինանսական հարցերի լուծման գործընթացում։

Լուծումներից մեկը դպրոցի խորհուրդների խոշորացման տարբերակն է, որն առաջիկայում կներկայացվի քննարկման։

Անդրեասյանն անդրադարձավ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցին, նշեց, որ դպրոցների կառավարման տեղեկատվական հարթակի միջոցով ուշադրության կենտրոնում է լինելու պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը, եւ այն պետք է լուծել համատեղ՝ հասկանալու, թե ինչու երեխան որեւէ դպրոցում ընդգրկված չէ։ Սա իրականացվելու է հաշվառման միջոցով։ Ըստ Անդրեասյանի՝ խնդիրը հիմնականում կապված է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, որոնց ծնողները խուսափում են նրանց դպրոց տանել։

«Համակարգը թույլ կտա նաեւ հետեւել այն դեպքերին, երբ երեխան մի քանի օրերի ընթացքում չի հաճախում դպրոց, եւ փորձելու են պարզել պատճառները։ Հայտը բացվելու եւ միանգամից ուղարկվելու է առողջապահական հաստատություններ՝ որտեղից կնշեն արդյոք բացակայությունը պայմանավորված է առողջական վիճակով։ Իսկ եթե պարզվի, որ խնդիրը առողջական չէ, ապա սոցիալական աշխատողի այցելություն կլինի՝ հասկանալ պատճառները», - տեղեկացրեց փոխնախարարը։

Խոսեց հեռավար կրթության մասին, նշեց, որ այդ հեռավար կրթության անցկացման կարգը եւս մշակել եւ հաստատել են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter