HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վնասակար ազդեցության մասին ինչ պետք է իմանա սպառողը. նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը որոշման նախագիծ է քննարկման ներկայացրել, թե ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին ինչ տեղեկատվություն են պարտավոր լինելու հայտնել բնակչությանը։

Ըստ Առողջապահության նախարարության մշակած կարգի՝ ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավորվելու են բնակչությանը տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ հետազոտությունների մասին տեղեկատվության հանրայնացումը նպատակ ունի բնակչությանը իրազեկել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և օգտագործման ընթացքում արտազատվող նյութերի՝ առողջությանը հասցվող վնասների, կախվածության առաջացման և մահացու վտանգի վերաբերյալ։

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բնակչությանը իրազեկելու միջոցով հասնել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը կրճատելու արդյունքում նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները»,- հայտնել է Առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter