Պարզեցվում է տրանսպորտային միջոցի գրանցման կարգը
Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկին որոշումներից մեկում, չեղյալ ճանաչել երկու այլ որոշում` հնարավորինս պարզեցնելով և թափանցիկ դարձնելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը, իրավական լուծում տալով ոլորտում առկա խնդիրներին։ Որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում հաշվառման ժամանակ ԱՊՊԱ պայմանագրի և կտրոնի առկայությանը, դրանց ստուգմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելուն վերաբերող դրույթները։
Կառավարությունը հանդես է եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ` հավանություն տալով և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել