
Աշխատանք փնտրողներին թույլատրել զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվել առցանց տարբերակով. նոր նախագիծ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է թույլատրել աշխատանք փնտրող մարդկանց զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվելու փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ սքանավորված տարբերակով։
Նման որոշման նախագիծ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։
Նշենք, որ Կառավարությունը 2014 թվականին հաստատել է, որ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվելու համար աշխատանք փնտրողն անձամբ ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակներ:
Նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտ է Հայաստանում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել