HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

660 մլն դրամ` Քարերի սիմֆոնիայի տարածքի բարեկարգման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտնում է, որ  հիմնադրամը Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության միջոցներով իրականացնում է Հայաստանի խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկի արդիականացումը:    

Հիմնովին վերակառուցվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մետր հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը:

 Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը:

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև  «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում Է սանհանգույց և պահակակետ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 660 մլն դրամ` 80 տոկոս Համաշխարհային բանկ, 20 տոկոս կառավարություն հարաբերակցությամբ: «Քարերի սիմֆոնիա»  տանող ճանապարհը կառուցումից հետո երբեք չէր հիմնանորոգվել:

Մեկնաբանություններ (2)

Վարդան Գնդոյան
Գերազանց աշխատանք
Արթուր Հերիքնազյան
Բա ասում են բան չի փոխվել շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter