
Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Այսօր «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։ Այս մասին հայնում է ԱԻՆ-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել