HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Ազգային ժողովը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 26-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը հրապարակել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի  և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին արտահերթ նստարջան գումարելու մասին: Նստաշրջանի օրակարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից.

Օրակարգ՝

1․Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին (Զեկուցող՝  ԱՀ Ֆինանսների  նախարար Վահրամ Բաղդասարյան)

  1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ պատգամավոր  Արամ Գրիգորյան)
  2. «Յոթերորդ գումարման Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺN-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ ԱԺ նախագահ Ա. Թովմասյան)
  3. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը (Զեկուցող՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան)
  4. Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում (Զեկուցող՝ Խորհրդի նախագահ Արսեն  Առստամյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter