HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ անցկացվեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:

Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter