HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեայի դեսպանը ստանձնել է պաշտոնը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության
դեսպան Վի Սոն Լակը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր փորձն ու կարողությունները դեսպան Վի Սոն Լակը լավագույնս կօգտագործի Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների խորացման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու երկկողմ ցանկության մասին: Կարևորվել է հատկապես միջազգային կառույցներում, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ աշխատանքը:

Կորեայի դեսպանն ուրախությամբ է փաստել, որ մեր երկիր է ժամանել Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում և հանձնառություն ունի շարունակելու և զարգացնելու այն ձեռքբերումները, որոնք բարեկամ երկու երկրներն ունեցել են անցած 20 տարիների ընթացքում:

Դեսպան Վի Սոն Լակի համոզմամբ, հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ և բովանդակություն կհաղորդի նաև նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter