HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազ Թագուհի Հարությունյանը համակարգ մտնելիս հայտարարագրել է զգալի ֆինանսական միջոցներ

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանը համակարգում համեմատաբար նորեկ է: Նա պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերի 17-ին: Սակայն, Թ. Հարությունյանը դատախազական համակարգ մտնելիս ունեցել է զգալի ֆինանսական միջոցներ: Ամեն դեպքում այդպիսի տվյալներ կան նրա 2018-2019թթ. տարեկան հայտարարագրերում: 

Մասնավորապես, ըստ 2019թ. հայտարարագրի 29-ամյա դատախազ Թագուհի Հարությունյանը կանխիկ ունի 15 մլն 200 հազար դրամ, 10 հազար դոլար և 5000 եվրո: 2018թ-ի հայտարարագրում գրեթե նույն գումարային միջոցներն էին նշված՝ 20 մլն դրամ, 10 հազար դոլար և 5000 եվրո: 

2019թ. վերջին դատախազ Հարությունյանն իր բանկային հաշվին ունեցել է նաև 702 հազար դրամ:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Թագուհի Հարությունյանը 2019թ. ստացել է 10 մլն 443 հազար դրամ, իսկ 2018թ-ին՝ ընդամենը 148 հազար 540 դրամ, որը գոյացել էր աշխատավարձից: 2019թ. եկամուտի գրեթե կեսը գոյացել է դատախազությունից ստացած աշխատավարձից, իսկ մնացած մասը բանկից ստացած «այլ եկամուտից»:

Թագուհի Հարությունյանը, թեև, ըստ հայտարարագրի, ավտոմեքենա չունի, սակայն հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք: Մասնավորապես, Արզական համայնքում ունի ամառանոց և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բնակարան, որոնք ժառանգություն է ստացել: Բնակարան ունի նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Դեռևս նախորդ տարի գլխավոր դատախազությունից փորձել էինք տեղեկանալ, թե Թագուհի Հարությունյանը երբ և ինչ ճանապարհով է իր հաշվին կուտակել նշված գումարները: Դատախազության լրատվության բաժնից ստացել էինք պատասխան, որ դրանք անձնական տվյալներ են և ՀՀ օրենսդրությամբ Թագուհի Հարությունյանը որևէ պարտավորություն չունի բացահայտելու այդ տվյալները:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter