HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել մեդալի հավակնորդների քննությունը

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ՝ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են 73 շրջանավարտ։

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանզ գնահատականը, իսկ 7 հոգին չեն ստացել 18 և ավելի բարձր միավորներ։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։ Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից» :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter