HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում հեղափոխություն չի կարող տեղի ունենալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ իր երկրում հնարավոր չէ տեղի ունենա հեղափոխություն։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին՝ Սոլիգորսկում հանդես գալով ձեռնարկություններից մեկի աշխատակիցների առաջ։ «Իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի երկրում թույլ չտա մայդաններ, իսկ Բելառուսում չի կարող տեղի ունենալ հեղափոխություն»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի խոսքերով՝ երկրում «հեղափոխությունների սահմանը» վաղուց սպառվել է։ «Ավելին մենք հեղափոխականներ չունենք, իսկ մայդանամոլների թիվը քիչ չէ»,- ընդգծել է նա։

Հանդես գալով ձեռնարկության աշխատակիցների առջև՝ Լուկաշենկոն նշել է, որ չի խնդրում աջակցել ինչ-որ մեկին։ «Ինչպես ցանկանում եք, այնպես էլ արեք։ Սակայն հիշեք գլխավորը․ մեզ չպետք է կառավարեն արտասահմանից, մենք պետք է մեր խելքով ապրենք։ Եթե դուք կողմ եք, ապա եկեք պաշտպանենք մեր երկիրը և մեր երեխաներին, եթե դեմ, ապա փնտրեք այլ նախագահի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ նույն օրը, Բելառուսի նախագահը հայտնել էր, որ երկրում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Ընդ որում Լուկաշենկոն նշել էր, որ կատեգորիկ դեմ է վերադառնալ 1994 թվականի Հիմնական օրենքի տարբերակին, որն առաջարկում էր կիրառել նախագաի մեկ այլ թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։ «Նոր փոփոխություններով Սահմանադրությունը կընդունվի հանրաքվեի միջոցով։ Մենք պետք է հստակ ընդգծենք, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվելու։ Կամ մենք կշարժվենք այն ճանապարհով, որն այսօր առաջարկում են իմ «այլընտրանքայինները» (ի նկատի ունի մրցակից թեկնածուներին), իսկ դա մասնավորեցման, բարեփոխումների ուղին է, սակայն դա իմ ճանապարհը չէ, ես չեմ քանդի մեր երկրի սոցիալական կառուցվածքը»,- Լուկաշենկոյին մեջբերում է բելառուսական պետական «БелТА» գործակալությունը։

Հունիսի 19-ի երեկոյան Սահմանադրության փոփոխության առաջարկով հանդես էր եկել Վիկտոր Բաբարիկոն։ Բանկիր Բաբարիկոն, որը հավակնում է նախագահական աթոռին, այդ մասին հայտարարել էր տեսաուղերձում, որը տեսագրվել էր Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Բաբարիկոյի ձերբակալվելուց առաջ։ Տեսաուղերձը հրապարակվել է Բաբարիկոյի յութուբյան էջում։

Լուսանկարը՝ Михаил Климентьев / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter