Հրազդանի կիրճում այրվում է խոտածածկ տարածք
Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։
Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել