HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: 

Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը տեղեկացրել է, որ վարչական շրջաններում սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման մասով գնահատման նոր մոտեցումներ են կիրառվել, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գործընթացը: Ըստ այդմ, հատկապես սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված վեց վարչական շրջաններում արձանագրվել են թերացումներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները փետրվար ամսին  ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացման ոլորտներում:

Սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ճշգրտել բազաներն ու ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը:

Միաժամանակ, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պատկերը առավել հստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանության հավաքագրման ցուցանիշը կառանձնացվի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից:

Քաղաքապետը հանձնարարել է նաև ավելի հետևողական լինել ապօրինի շինարարության և հողօգտագործման դեպքերը կանխելու, բարեկարգման և կանաչապատման, աղբահանության և սանմաքրման աշխատանքներն ավելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում:

Անդրադառնալով վարչական շրջանների կատարած աշխատանքների ամենամսյա գնահատման և վերլուծության սկզբունքին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս մոտեցման հիմնական նպատակը տեղերում աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացումն ու թերացումների շտկումն է: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է տեղերում վերլուծել գրանցված արդյունքներն ու հստակ քայլեր ձեռնարկել թերացումները շտկելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter