HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սաղսարան» համաճարակի օրերին․ լուսին փնտրելու մասին եւ ոչ միայն (պատմում են ստեղծողները)

Արդեն չորս օր է՝ Սաղսարա ստեղծագործական թիմի մի մասը գտնվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում։ 

Մարտի մեկին, երբ հայտարարվեց Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին, Սաղսարա թիմը գտնվում էր Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, որտեղ ընթանում էին չորրորդ ֆիլմի աշխատանքները։ Իսկ մարտի 16-ին, երբ ազդարարվեց արտակարգ դրությունը, Սաղսարա թիմը որոշում կայացրեց ինքնամեկուսացման ընթացքը կազմակերպել մեկ տարածքում, որպեսզի հնարավոր դառնա ֆիլմի հետարտադրական աշխատանքների ընթացքընախագծի հնչունային ռեժիսոր եւ խմբագիր Էրիկ Սեյրանյանի եւ նախագծի վոկալիստ Լելո Բալյանի տունը վերածվեց հատուկ տեսակի աշխատարանի, որտեղ եւ՛ բնակվում, եւ աշխատում էր Սաղսարա թիմի երաժշտական կազմը։ 

«Սաղսարա-Ծովինար» չորրորդ ֆիլմի թողարկումից հետո, ինչպես բոլորը, այնպես էլ մենք, անցանք լավատեսական սպասողական ռեժիմի՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կկարգավորվի, եւ հնարավորություն կունենանք սկսելու հինգերորդ մարզում՝ Տավուշում անցկացվելիք հետազոտական աշխատանքները․․․ Սակայն ավելի քան մեկ ամիս շարունակեցինք մտահոգություններով կիսել հեռահար կապի բոլոր հնարավոր միջոցներով՝ լավատեսական նոտաներ բաց թողնելով օդում ու սպասելով․․․Էլի ինչպես բոլորը։ 

Մոտ մեկ ամիս առաջ Սաղսարա թիմն առաջին անգամ երկար դադարից հետո իրար տեսնելու հնարավորություն ունեցավ։ 8 ժամ տեւողությամբ ժողովից հետո, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, մտածելով նախեւառաջ այն մարդկանց մասին, ովքեր ընդգրկվելու են ֆիլմում (իսկ նրանք հիմնականում բարձր տարիքի մարդիկ են), յուրաքանչյուրի կարծիքն ու մտավախությունները լսելով, որոշում կայացվեցսկսում ենք հինգերորդ՝ հատուկ սերիայի աշխատանքները։ 

Հետազոտական աշխատանքները գրեթե անհնարին էին, քանի որ Տավուշը դեռեւս չբացահայտված մարզ է մեզ համար, իսկ մենք հետազոտությունների ժամանակ տնից տուն ենք գնում, բակից բակ, փողոցից փողոց․․․ Որոշեցինք անդրադառնալ այն մարզերից երկուսին, որտեղ արդեն եղել ենքընտրեցինք Լոռին ու Շիրակը, եւ Սաղսարայի հետեւորդներին խնդրեցինք կիսվել տեղեկություններով։ Ահռելի քանակությամբ նամակներից բացի, եղան նաեւ հետեւորդներ, ովքեր անձամբ իրենց գյուղում փոքրիկ հետազոտություններ անցկացրին եւ ուղարկեցին գյուղի երգողների տվյալները, ներկայացրին առանձնահատկություններն ու պատմությունը։ 

Մնում էր որոշումը՝ ինչպես ենք կազմակերպում աշխատանքները, ինչպես ենք տեխնիկապես լուծում նկարահանումների եւ ձայնագրությունների հարցը, երբ գյուղացու տուն չենք մտնում, երբ նրա հետ խոսելիս պիտի առնվազն մեկուկես մետր հեռավորություն պահպանել, երբ մեր հիմնական գործողությունը այժմ դիստանցիոն կարգավիճակ ունի, երբ բոլոր աշխատանքները պիտի ընթանան բացառապես հակահամաճարակային նորմերին համապատասխան։ 

Մտածողության ձեւեր փոխվեցին, խորհրդատուներ եղան, ստեղծարար աշխատանքին մեծապես նպաստեցին նաեւ Սաղսարայի հետարտադրական ընթացքի (մոնտաժ, հնչունային ռեժիսուրա) պատասխանատուները՝ Վահանը, Ռուբենն ու Էրիկը։ 

Հիմա ես՝ նախագծի պրոդյուսերս, նստած եմ Վարդաբլուրի մեր սիրուն տուն-բազայի լայն բալկոնում (տունը, որը մեր աշխատարանն է եւ կեցության վայրը՝ Սաղսարայի հաղորդակցության պատասխանատու Անժելա Գրիգորյանի տատիկին եւ պապիկին է պատկանել) ու սրբագրում եմ սաղսարեցիների մտքերը, որ ունեցել են այս օրերին, կիսվել են հետսմտածում եմ՝ «մարդը մարդուն չի հանդիպի, սարը սարին կհանդիպի» վերափոխված մտքի իրագործման մտայնությունը հաջողում ենք, որովհետեւ չեմ հիշում այլ մի դեպք, երբ մարդը մարդու նկատմամբ այսքան հոգատար ու ուշադիր է եղել։ 

Այս նույն ընթացքում, երբ ես գրում եմ տեքստը, գալիս է հարեւանի աղջիկը՝ սարի ուրցն ու գյուղական պանիրը ձեռքին, ու բակից ձեռքով է անում՝ դիմակը դեմքին։ Երեկ էլ եմ տեսել այս աղջկան, բայց դեմքը հազիվ հիշեմ, որովհետեւ այդպես էլ բաց չտեսա, ափսոս․․․ 

Դժվար, վախեցնող, բայցեւ էնտուզիազմով, ստեղծարարությամբ ու տարբեր էմոցիաներով լցված օրեր ենես շատ բան չունեմ ասելու, սաղսարեցիներն արդեն ասել ու ստորեւ շարադրելու եմ իրենց ասածն արդեն իմ լեզվով, բայց մի բան անպայման կուզեի նշելերբեք ժամանակն այսքան կարեւորելու եւ հստակ ընկալելու պահ չեմ ունեցել․․․ Պարզվեց՝ մերոնք էլ։ 

Պատմում է Արմեն Պապյանը (նախագծի ռեժիսոր, երաժիշտ)

Հինգերորդ ֆիլմը տարբերվելու է, որովհետեւ նախ ինքս իմ մեջ եմ տարբերությունը տեսնումդետալը դարձել է առաջնային մի բան․․․ Երբ Բագրատն արդեն կադրը դնում է, ասում եմ՝ մի շտապիր, թող երկար-երկար գնա, թող այս օրերի համբերությունը ֆիքսվի կադրում․․․ Հետո հասկանում եմ, որ այդ համբերությունը հենցայնպես չեկավ․․․ Հաստատեց էս օրերի դժվար ապրումը, հաստատեց սեւեռումը, դետալը սկսեց կարեւորվել, որովհետեւ գիտակցեցինք, որ օրվա կարեւորությունն ու այդ օրը ամբողջությամբ տեսնելու, զգալու, ամբողջությամբ ապրելու բացթողումները հիմա հատկապես լրացնելու պահն է։ 

Հասկանու՞մ ես՝ ինչ եմ ասումմի տեսակ էլ զուտ կադրային մտածողություն չիամեն ինչ է մանրացել (դետալիզացվել) ու երկարել, եւ, երբ օդի, քարի, ծառի, անգամ սարի արանքում փոքր այդ մի դետալը, որ օրինակ միջատն է, իր գործողության մեջ չի շտապում, սիրտդ հանգստանում է, վախերդ մի պահ նահանջում են։ 

*** 

Մինչ բուն նկարահանման օրերը, արդեն գիտակցում էի բնականաբար, որ շատ բան այլ է լինելու, որ առաջվա պես էլ հնարավոր չի լինելու գյուղացու հետ անմիջական շփվելմեկ ամիս այս հարցի շուրջ երկար-բարակ անցումներ արեցի, վհատվեցի, հետ էկա, էլի վհատվեցի, բայց ընթացքը շատ բան փոխեցսկսեցի հենց մեզ՝ սաղսարեցիներիս նայել դետալային, կենտրոնում հայտնվեցին նրանք, ովքեր ստեղծում են այս ընթացքը, ովքեր ավելի քիչ են երեւում, բայց էլի բան ունեն ասելու․․․ Ու գիտես՝ ինչ եղավ, Սաղսարա թիմի յուրաքանչյուր անդամ աչքիս ավելի բնական երեւացբնական հենց բուն իմաստով՝ որպես բնության մի մասնիկ, որպես առնչություն այն ամենին, ինչի մեջ կա․․․ Կծիծաղես, բայց սկսեցի անգամ կենդանիների հետ համեմատականներ տանել, խորանալ, թե բնավորության իրենց առանձնահատկություններով որ մեկն ինչի է նմանվում։

*** 

Վարդաբլուրի լճերի մոտ ասացի, որ բաժանվում ենք խմբերի, որ հատուկ մի խնդիր կատարենքես ու Աննան, Լազոն ու Հայկը, Բագրատն ու Ռաֆֆի տարբեր ուղղություններով գնացինք, որ լուծենք խնդիրը․․․ Իսկ այն պարզ ու հասարակ կարող է թվալ՝ գտնել մի բան, մի դետալ, որ թաքուն է, այն մեկը, որ պիտի իսկապես նայես, որ տեսնես․․․ Ու գտա՛նք։ 

Ա՜յ, թե ինչպես են տեսնելու գյուղացուն, ինչպես է լսվելու նրա պատումն ու ձայնը, ինչպիսի կադրային մտածողություն է լինելու հինգերորդում, դեռ չեմ ուզում ասելհամ էլ թույլ չես տա (ծիծաղում է)…

*** 

Հա՜, մի բան էլգալուց առաջ մտածում էի կորոնայի հետեւանքով առաջացած ազդեցությունների եւ փոփոխությունների մասինեթե հիմա շրջանցեմ բոլոր բացասական ասպեկտները, ցավալի վիճակագրությունն ու ընդհանրահական, բայցեւ տեղին վախերը, պիտի ասեմ, որ ինքնամեկուսացման շնորհիվ էր, հասկացա՝ ինչպես զտել ժամանակըեթե նախկինում այդ ժամանակը շատ էր թվում, բայց հաճախ վատնվում էր, հիմա ամեն բան, ամեն դետալ, իր տեղն է ընկնումդու գիտես՝ երբ կարդալ, երբ նկարել, երբ ստեղծագործել, երբ կապ հաստատել․․․ Եվ 24 ժամն առաջվա 24 ժամն է, բայց արդեն Կորոնայի ընթացքում եւ Կորոնայի հետգուցե այս էր, որ Սաղսարա հինգերորդ ֆիլմի համար նոր մտածողության տեղ բացեց։ 

Պատմում է Լազո Պողոսյանը (նախագծի հնչյունային օպերատոր, երաժիշտ)

Դիմակներով, ախտահանիչ նյութերով, գյուղացիների հետ դիստանցիա պահելով, հյուրասիրածից հրաժարվելով՝ առաջին անգամ է Սաղսարան քայլում գյուղերով։ Բարդ է։ Երբեմն ծանր հոգնեցնող, բայց․․․ Մի լուսավոր բան կա էս ամենի մեջդիստանցիան սովորեցնում է ավելի շատ պատասխանատու լինել, սովորեցնում է հոգ տանել դիմացինի մասին, սովորեցնում է գնահատել այն մարդու կյանքը, ով քեզնից երկու կամ երեք մետր հեռու է, բայց ժպտում էդու իր ժպիտը չես տեսնում, բայց աչքերի ուրախությունը տեսնում ես, լսում ես ձայնը՝ ականջակալներիդ մեջ, լսում ես՝ ինչքան կյանք կա այդ ձայնի մեջ։ 

***

Գյուղում ուրիշ էդիմակը, դիստանցիան, ինֆորմացիան հիշեցնում են, ասում են՝ կա վիրուսը, զգույշ եղիր, բայց, երբ դաշտերն ես տեսնում՝ ազատ ու խաղաղ, երբ սարն ես տեսնում՝ իր պինդ վիճակում, վիրուս բառը չքանում է։ Իհարկե սթափությունդ չես կորցնում, բայց հասկանում ես, որ այս մի պատն էլ պիտի հաղթահարել, կոտրել ու անցնել առաջ՝ ըստ երեւույթին հենց ստեղծագործելով։ 

*** 

Մի տեսարանի ականատեսը եղա, որ ուզում եմ կիսվել։ Կարա՞մ․․․

Գյուղական մեծ մի տան բակում նստած էր բավականին տարիքով մի պապիկսիրտս տրաքեց տեսարանից, երբ տեսա, որ դիմակով է։ Պատկերացրու՝ կողքը ոչ մեկ չկա, առնվազն մի 20 մետր դատարկ է՝ միայն այգին, իսկ ինքը դիմակով էուրեմն ինչքա՜ն վախեցած է պապը, ինչքան խոցելի․․․ 

Երեւի սա ինձ ավելի է վախեցնում, քան վիրուսն ընդհանուր առմամբ, այսինքն՝ հետեւանքը, որ տեսա իմ աչքով, որից սիրտս բառիս բուն իմաստով ծակեց։

Սաղսարայի հինգերորդ ֆիլմը հաստատ տարբերվելու է, բայց մի բան մնալու է նույնըառաջվա պես սաղ սար ա լինելու ու սաղ սեր։ 

Պատմում է Հայկ Գալստյանը (նախագծի երաժիշտ)

*Հայկը մշտապես հետարտադրական ընթացքի աշխատանքների մեջ է եղել, բայց այս անգամ, պայմանավորված տեխնիկական ծանրաբեռնվածությամբ, միացել է նաեւ արտադրականին՝ որպես հնչյունային օպերատորի ասիստենտ։ 

Ինձ համար կրկնակի էքստրեմալ վիճակ էնախ առաջին անգամ է, որ միացել եմ հետազոտական ու նկարահանման բուն աշխատանքներին, երկրորդ՝ համավարակի պայմաններում։ 

Միշտ մտածել եմ՝ նկարահանումները հեշտ չեն գնում, դժվար ա էդքան նյութ հավաքելը, էդքան ինֆորմացիային տիրապետելը, էդքան շատ մարդու հետ առնչություն ունենալը, բայց նկարահանման երկրորդ օրը, երբ ոտքերս խրվեցին ցեխի մեջ ու պիտի չշարժվեի, որովհետեւ ձայն էինք գրում, հասկացա նաեւ, որ #սաղսերա արտահայտությունը հենց էնպես չի ծնվել․․․ Էս բառը առաջին անգամ Ֆեյսբուքում մեկը գրել էր մեր նախագծի մասին, հետո մենք սկսեցին օգտագործել ու բոլորը սիրեցին, բայց երբեք չէի խորացել էդ սաղ սերն զգալու, բնությանը կպած լինելու պահին։ Մեր արածը երեւի հենց էդ սաղսերն ա, որը, եթե խախտվի, էլ իմաստ չունի ունենա մնացածը։ 

*** 

Գիշերային նկարահանման էինք (արդեն կեսգիշերն անց էր)խոտը՝ թաց, օդը՝ շատ սառը, դաշտի մեջ միակ տեսանելի բանը լուսինն էր, միակ ձայնը՝ շատ հեռու մի բակում կանգնած ձիու ջնջիլների, որ մեկ-մեկ զնգզնգում էր։ 

Մտածում էի՝ բա որ գայլ հայտնվի, ինչ կանենք, բա որ հանկարծ ոտքներիս տակ օձ լինի ու չնկատենք, ու էլի սենց բաներ․․․ Էդտեղ էր, որ սկսեցի մտածել՝ բնության մեջ, մաքուր ու ազատ տարածքում, մարդու բնազդները սրվում են, ինքն էլ է զգայուն ու բնական դառնում։ 

Եվ երեւի հենց բարին ու սիրունը դա ա․․․

Պատմում է Րաֆֆի Տէրտէրեանը (նախագծի երաժիշտ, օպերատորի ասիստենտ)

Արդեն 4 ամիս է՝ Հայաստանում եմ, ընտանիքս՝ Ֆրանսիայում։ Ապրիլի վերջին, երբ արդեն ավարտել էինք «Սաղսարա-Ծովինար» ֆիլմի աշխատանքները, որոշեցի մեկնել Ֆրանսիա, քանի որ ձայնագրություններ եւ համերգ կար, բայց նաեւ վախենում էի, որ վերադառնալ հնարավոր չի լինի (Ֆրանսիայի քաղաքացի եմ)։ Մնացի․․․ Համոզված էի, որ արտակարգ դրության պայմաններում Սաղսարան շարունակելու է գործել։ 

*** 

Արդեն 3 օր է՝ սկսել ենք հինգերորդ ֆիլմի աշխատանքներըբնականաբար մարդկանց հետ շփումը բարդացել է, եւ այնպես է, որ գիտեինք դրա մասին։ Համաճարակը փոխեց մեր մտածողության ձեւըգիտեինք, որ «ուրիշ» Սաղսարա պիտի անեինք, բայց չշեղվեինք նաեւ հիմնական ուղղությունից։ 

«Ուրիշ» Սաղսարա ունենալու առիթը ծանր է, որովհետեւ ցավում ես աշխարհի համար, երկրի համար, ինքդ քեզ համար էլ, բայց ստեղծարարության համար այդ «վատ» առիթը նոր ճանապարհներ հաստատ բացեցմարդու հետ շփումը դժվարացավ, իսկ առաջ թվում էր դա պարզ ու հեշտ բան է․․․

Կա զգացումը, որ կյանքը փոխվել է։ Վախ էլ կա։ Հարցը, թե երբ պիտի գա նորմալ շփման ժամանակը, կախված է օդումերեկ պիտի երգող գյուղացու նկարեինք, բայց հրաժարվեց, ու պատճառը պարզ էրհեռավորությունը, դիմակները, ոչ ազատ շփումը կաշկանդել էին մարդուն։ Ասաց, որ ուզում է երգել, բայց չի կարողանա այնքան ժամանակ, մինչեւ չդադարի այս վիճակը։

Սրան զուգահեռ մեկ այլ օրինակ էլ եղավառաջին օրը 4 տարեկան մի աղջիկ սկսեց երգել, հետո ասմունքել այն, ինչ սովորել է մանկապարտեզումինքը հաստատ չի հասկանում իրավիճակը, չգիտի՝ ինչ է վիրուսը, չգիտի դժվարությունների մասին, բայց իր դրական էներգիան անմիջապես անցավ մեզ, ոգեւորվեցինք, հուզվեցինք, էլի հաղթահարելու կամքը ուժեղացավ։

***

Առաջին անգամն է, որ Հայաստանում այսքան երկար մնացիկարոտ կա, բայց մյուս կողմից էլ, երբ Ֆրանսիայում եմ, Հայաստանն եմ կարոտում։ 

Գիտես՝ երբ ասում եմ կարոտ, առաջինն իհարկե ընտանիքս ու ընկերներս են միտքս գալիս, բայց հասկանում եմ, որ ամենից շատ կարոտում եմ կորոնավիրուսին նախորդող օրերը, հասկանում եմ՝ կյանքն, իրավ, ինչ արժեքավոր է։ 

Հայաստանի իմ սերնդակիցները ցուրտ ու մութ տարիներին են իրենց մանկությունն անցելես չեմ տեսել պատերազմ, սով, չեմ մրսել, եւ, ցավը, որ պիտի սպառնա պարզ ապրումին, առաջին անգամն է պատահում ինձ հետ։ 

Հիմա, երբ Սաղսարայի հետ եմ, գիտեմ, որ էլի ապրումն ենք ցույց տալու՝ արդեն Կորոնայի ժամանակում, արդեն ինքներս էլ այդ վախն ու ցավն ունենալով հանդերձ։ 

Պատմում է Անժելա Գրիգորյանը (նախագծի հաղորդակցության պատասխանատու)

Սաղսարան բնակվում է մորական կողմիս տանը։ Ու գիտե՞ս դա ինչ էերկու երեւույթների հանդեպ մեծ սիրո մեկտեղումըներքին ձգողականությամբ միշտ ուզում ես՝ սիրելի եւ հարազատ մարդիկ ու միջավայրերը հատվեն։ Այս տունը շատ թանկ է ինձ համարմանկությանս ամառներն եմ անցկացրել այստեղ, Սաղսարան էլ ուրիշ կարեւորություն է՝  սիրո ու հոգատարության տեղը, ու հիմա նախախնամությամբ մերոնք իմ տանն են, այն տանը, որտեղ ժամանակին ապրել է մորս տատը՝ հայոց լեզվի եւ երգի ուսուցիչ ու նաեւ հրաշալի կատարող Ռոզա Գրիգորյանը։ 

Հիմա երկու մեծ պատասխանատվություն ունեմմի կողմից Սաղսարա համայնքին ու հետեւորդներին հնարավորինս փոխանցելու Սաղսարայի ջերմությունը, մյուս կողմից՝ պահպանել տան ջերմությունը՝ տանտիրուհու իրավունքով։ Մի տեսակ Սաղսարա օջախ ստեղծելու տեսլականով ես ապրումամեն դեպքում մաման դու ես, իսկ ես երեւի մեծ աղջիկը, որը մամայի կողքին է (ծիծաղում է)։

***

Ես Անժելայի անունից գրեթե բան չեմ ասում, որովհետեւ միշտ ներկայացնում եմ ընդհանուր կարծիքը՝ Սաղսարայի պաշտոնական էջերում, նամակագրության մեջ, անգամ հանդիպումների ընթացքում, ու հիմա, երբ հնարավորություն ունեմ որպես Անժելա խոսելու, պիտի ասեմ, որ մեր դեպքում ամեն ինչ «տալ-առնելու» նման էամեն սարից այդքան սեր ու էներգիա չստանայինք, երեւի բաշխելն ու նվիրելն էլ անհնար կլիներ։ 

***

Մի բան էլ ասեմ, որ տան ջերմությունն ու թիմի պատասխանատվությունն ընդգծեմ«պարետ» ունենք (ծիծաղում է) հիմա ընթերցողներն էլ կծիծաղեն, բայց լուրջ եմ ասումՀայկն առաջին իսկ օրը նշանակվել է պարետ եւ ստեղծել ենք «ախտահանման անկյունը»ամեն առավոտ բոլորը վերցնում են իրենց դիմակները, ախտահանվում են, հագնում են անձրեւանոցները, իսկ Հայկը վերցնում է մյուս դիմակները, ախտահանման միջոցները ու սկսվում է ստեղծելու օրը։ Երեկոյան նորից թարմանում է «ախտահանման սենյակը»ապրումն այդպես հեշտ չէ, բայց սերն առավել ընդգծված է, պատասխանտվությունը՝ ակնհայտ։ 

Պատմում է Աննա Տեր-Գաբրիելյանը (հինգերորդ ֆիլմի օպերատոր)

*Աննան երկու շաբաթ առաջ է միացել Սաղսարային։

Երբ իմացա Սաղսարայի հինգերորդ ֆիլմին միանալու թիմի որոշումը, տատանվեցիպատճառը երեւի այն էր, որ այն, ինչ գիտես հեռվից, ներսից տեսնել չես ուզում, եւ հետո համավարակի օրերին արդեն աշխատում էի, ու ինձ խիստ պատասխանատու էի զգում, մտածում էի՝ իմ պատճառով հանկարծ խնդիր չլինի, ես վտանգ չդառնամ։

Բայց միացա, ու բոլոր տատանումներս ցրվեցին, որովհետեւ այստեղ այլ է այս բարդ իրավիճակում, երբ թվում է՝ լարում կլինի, բոլորին ի վերջո կճնշի իրավիճակն ու համավարակի ինֆորմացիան, մեկ էլ թիմից մեկնումեկը սկսում է պատմել մի շատ ծիծաղելի պատմություն, ու մենք էլի կտրվում ենք հիմնական հոսքից ու պատրաստվում հաջորդ նկարահանման ժամին։ 

*** 

Սաղսարայի գրառումներում շատ եմ հանդիպել արտահայտությունը, թե «Սաղսարան ապրում է», բայց մինչեւ վերջ չէի հասկանում՝ ինչ ապրումի մասին է խոսքը, ու ամեն ինչ պարզ ա դառնում, երբ ինքդ ես Սաղսարայի մաս, երբ առավոտյան վեցն անց կես դու սկսում ես ասել՝ «վեր կացեք, սուրճը պատրաստ ա», երբ Արմենն արդեն հայտարարում ա օրվա նկարահանումների պլանը, մեկ էլ հիմնական սենյակը լցվում ա աղմուկովԲագրատի հետ սկսում ենք քննարկել, թե ինչ տեխնիակական միջոցներ են այսօր պետք, Անժելան արդեն կազմ-պատրաստ սպասում է՝ անձրեւանոցներն ու օրվա սնունդը ձեռքին, Հայկը, Լազոն, Րաֆֆին բալկոնում են ու փորձարկում են ձայնագրման, տեսագրման տեխնիկան։ Ա՜յ հենց սա ա էդ ապրումը։

Էն որ փոքր ես լինում ու քեզ ուղարկում են բարեկամի տուն, ծանո՞թ է, չէ՞ քեզ էդ դրությունըայ հիմա տպավորություն է, որ եկել եմ մի բարեկամի տուն, որը մեծ ընտանիք ունի, ու, երբ առաջին 4 ֆիլմերը նայում էի, շատ էի ուզում ավելի շատ տեսնել տղաներին՝ գործող անձանցհիմա ներսում եմ ու ստեղծողներին հետեւում եմ կողքից՝ ինքս էլ լինելով այդ ստեծումի մասը․․․

Պատմում է Բագրատ Սարոյանը (նախագծի գլխավոր օպերատոր)

Նախորդ նկարահանումների ժամանակ էր, որ հայտարարվեց Կորոնայի առաջին դեպքի մասին, հետո դրությունը բարդացավ, արտակարգ իրավիճակը սկսվեց ու ինքնամեկուսացանք։ Ընկճվել էի շատ, որովհետեւ այդ պահին մտածում էի, որ հինգերորդի նկարահանումներ էլ չեն լինի։ Անկեղծ եմ ասում՝ ընդհանուր իրավիճակն իհարկե ընկճող էր եւս, բայց այդ պահին Սաղսարան չանելու վախն էր առաջացել։ 

Ու եղավ այն, ինչ եղավ․․․Հայտնվեցինք տանը, որտեղ արդեն սաղսարեցին է՝ մեր Անժելը։

*** 

Այս օրերին առանձնահատուկ պատմություններ են լինում, որովհետեւ աշխատանքն էլ է արտասովոր՝ դիստանցիա է պահպանվում, զգույշ ենք, դիմակներով, բայց գյուղացին, չնայած իր զգուշությանը, էլի փորձում է ամեն բան անել, որ հանկարծ օտարություն ու սառնություն չզգանք։ 

Գյուղացիներից մեկը հյութ էր ուզում հյուրասիրել, մենք էլ ծարավ ու տնական հյութի կարոտ (ծիծաղում է), ասեցինք, որ չէ, չենք ուզում, ու դա արեցինք, որ իրենց համար հանկարծ որեւէ ռիսկ չստեղծենք։ Մեկ էլ ես ու Արմենը նայեցինք իրար, Արմենը վազեց դեպի տուն, բաժակները վերցրեց ու էկավէդպես հեռավորության վրա հյութ էլ ենք խմել, սուրճ էլ, կատակել էլ ենք, հուզվել էլ, լսել ու տեսել այն, ինչն ապրեցնում է։ 

*** 

Հինգերորդ ֆիլմը տարբերվող է, ու մեր կապը բնության հետ խիստ ուժեղ է արտահայտվումնախորդ սերիաներում էլ բնապատկերը կա, բայց էստեղ դիտանկյունն ու խորացումն ուրիշ է, ռեժիսորի պահանջներն էլ են ուրիշ, ու էդ պահանջները սրտովս են։ Երեւի համաճարակը սահմանեց սինխրոնացման ընթացքըանընդհատ փոխազդեցություն ա, քանի որ տեմպն ուրիշ էմի տեսակ չենք շտապում։ 

*** 

Ուրեմն Արմենը 23։30 զանգահարում է (ինքն այլ մի տեղում աշխատում էր հնչյունային օպերատորի հետ) ու ասում, որ Աննայի հետ գնանք լուսինը նկարելու։ Դուրս ենք գալիս, քայլում ենք 10 րոպե, 15 րոպե, լուսին չկա ու չկա40 րոպե լուսինը չենք գտնում ու Աննային ասում եմ

  • Պատկերացնու՞մ ես՝ մեկը հիմա հարցնիէրեխեք ջան, էս գիշերվա կեսին էդ ի՞նչ ենք անում էս դաշտերի մեջ։
  • Լուսին ենք ման գալիս, կներե՛ք։ 

Հաջորդ օրը դաշտում նկարահանումների ենք ու տրակտոր է անցնում, ես ու Աննան վազում ենք հետեւից, որ հասցնենք նկարենք, ու Աննային ասում եմ

  • Լսի, էս տրակտոր քշողը հենց էն մարդն ա, ով հարցնում էր՝ ինչ ենք ման գալիս (ծիծաում է)․․․ Ու հիմա էլ հարցնելու  ա՝ էրեխեք ջան, էս ինչ եք անում, ասելու ենք՝ տրակտորի հետեւից ենք վազում, բա՛ն չկա․․․

ՀԳ«Սաղսարա» նախագծի հինգերորդ ֆիլմի աշխատանքների բուն ընթացքը մեկնարկել է հունիսի 24-ից։ Ի տարբերություն նախորդ սերիաների, այս անգամ Սաղսարա թիմը շրջելու է տարբեր գյուղերով։ Հիմնական կայանը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղն է, որտեղ այս օրերին ապրում է Սաղսարա թիմը։ Հինգերորդ ֆիլմի կանգառները կհրապարակվեն նկարահանման աշխատանքներից անմիջապես հետո։

Սաղսարա չորրորդ եւ հինգերորդ ֆիլմերն իրագործվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ 

Լուսանկարները՝ հինգերորդ ֆիլմի աշխատանքների ընթացքից։

Մեկնաբանություններ (1)

Գոհար Վարդանյան
Շաատ հաճելի կարդալ Սաղսարայի աշխատանքների մասին, մանավանդ որ այդ ամենը իմ հարազատ ծննդավայրում է ' Վարդաբլուրում։Հաջողություն եմ մաղթում ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter