HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրինդ գյուղի ջրամբարում 36-ամյա քաղաքացի է ջրախեղդ եղել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Լուսանկարը` wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter