HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ են հայտնաբերվել Քաղսիում գործող գազալցակայանում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  Կոտայքի  տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները ստուգումներ են իրականացրել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող «Հ.Ա.Շ. բեստ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա  վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետևյալ կետերը։

Մասնավորապես՝ արտաքին հրդեհաշիջումն ապահովված չի եղել  տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով (տե՛ս ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» գլուխ 16, կետ 314

Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով:

Նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԳԼՃԿ-ի տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման հստակ ժամկետներով։

Բացի այդ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման կարգի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter