HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՏՏ վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետևյալ մասնագիտական գիտելիքները՝               

  • Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,
  • ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում և ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ և փորձ,
  • Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման փորձ և գիտելիքներ,
  • Agile, Scrum մեթոդաբանության իմացություն և աշխատանքային փորձ,
  • Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),
  • Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ և գիտելիքներ,
  • Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն և տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,
  • ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,
  • Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,
  • Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,
  • PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,
  • IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,
  • Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ և գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:

Ինչպես նաև անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն և բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի և ակտերի վերաբերյալ: 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:

Մրցույթի անցկացման ձևի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի և մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter