Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Նոր Նորք համայնքում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր՝ հունիսի 29-ին մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ըստ հաղորդագրության՝ Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Խոշոր առևտրի կենտրոններում տեսչական մարմնի կողմից խախտումներ չեն դիտարկվել:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: ՇՎՏՄ-ն հավաստիացնում է, որ հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել