Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում. սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում և Սյունիքում` ինտենսիվ: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-ից 10 մ/վրկ, 16-ից 17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով:
Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.1 0C (1931 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.2 0C (1898 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.0 0C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել