HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու

«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին երեք կուսակցությունները հաղորդում կներկայացնեն գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասները երեք կուսակցություններրը ներկայացնելու են վաղը՝ գլխավոր դատախազության մուտքի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter