HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին հուլիսի 1-ից կթույլատրվի մուտք գործել Միության տարածք

Եվրամիությունը հրապարակել է այն 14 երկրների հավանական ցանկը, որոնց քաղաքացիներին հուլիսի 1-ից կթույլատրվի մուտք գործել Միության տարածք։ Ցուցակում ներառված չեն Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը և Բրազիլիան։ Ցանկում առկա հետխորհրդային միակ երկիրը Վրաստանն է։ 

Եվրոպական իշխանությունների որոշմամբ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից «անվտանգ» երկրների ցանկում են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը և Ուրուգվայը։ Ենթադրվում է, որ այդ ցանկում կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ։ Այն կվերանայվի երկու շաբաթը մեկ։

Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Չինաստանը կարող է ներառվել անվտանգ երկրների շարքում, եթե չինական իշխանությունները մուտքի հավասարազոր իրավունք տան եվրոպացիներին։ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել ԵՄ կազմից, սակայն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը Եվրամիության հետ միասին պահպանում է ընդհանուր քաղաքականություն։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն ունեն նույն իրավունքները, ինչ ԵՄ քաղաքացիները։ Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Եվրամիությունը մտադրված է վերջնականորեն համաձայնեցնել այն չափանիշները, որոնք այս կամ այն երկիրը կճանաչեն անվտանգ։ 

Զուգահեռաբար, հիվանդության տարածման բարձր ցուցանիշներ են արձանագրվում Լատինական Ամերիկայի երկրներում և Հնդկաստանում։ Հնդկաստանի իշխանությունները հունիսի 29-ին հայտարարել են կորոնավիրուսի ավելի քան 19 000 նոր դեպքերի մասին, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից Հնդկաստանում մահացել է 380 մարդ։ 

Բրազիլիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 259 000 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 30 000 դեպք, 552 մարդ մահացել է։ Այդպիսով, երկրում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1,3 միլիոնի, իսկ մահացածների թիվը՝ 57,6 հազարի։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել 30 նահանգներում։ Համաճարակի էպիկենտրոնը տեղափոխվել է երկրի հարավ և արևմուտք։ Ներկայումս հիվանդության տարածման աճ է գրանցվում Տեխասում, Արիզոնայում, Ֆլորիդայում, Հարավային Կարոլինայում և մյուս նահանգներում։ 

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ վիրուսի տարածումն ընդունել է «արագ և շատ վտանգավոր շրջադարձ»։ Մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը 2000-ից հասել է 5000-ի։ Ընդորում, էականորեն ավելացել է 40-ից ցածր բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը։

Լուսանկարը՝ AP Photo/Francois Mori

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter