HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 30-ի երեկոյան, հուլիսի 1-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.20C   (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         10.00C ( 2005 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    22.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter