HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազենային վնասնվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

Մարտի 14-ին' ժամը 21.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Արզնիի կամրջի տակ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ն:
Մարտի 15-ին' ժամը 06.30-ին, Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 9 շենքի մի բնակարանից Սուրեն Ս.-ն բերման է ենթարկվել և խոստովանել, որ Բալահովիտ գյուղում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Գ.-ին ինքնաշեն ատրճանակից կրակել է ինքը, որից հետո նետել է ատրճանակն ու հեռացել:

Սուրեն Ս.-ի մոտից հայտնաբերվել է 0,55 գրամ, իսկ Սևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի 9 շենքի 39 բնակարանից՝ 5 գրամ կանեփանման զանգված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակը և 5 պարկուճ: Հայտնաբերված ատրճանակը, պարկուճները և թմրամիջոցը ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանությունը հայտնում է, որ Սուրեն Ս.-ն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter