HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իդեալ» խանութի մոտ հրկիզել են Աննայի «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան

Մարտի 15-ին՝ ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, «Իդեալ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter